Բաց դաս իսպաներենի դասախոս Լուսինե Ղազարյանի հետ

3/16/2024, 7:13:00 PM

Բաց դաս  իսպաներենի  դասախոս Լուսինե Ղազարյանի հետ

Գրառում են սովորողները

«Հանդիպումն իրապես կարևոր էր ինձ համար, քանի որ ես հասկացա, որ թեկուզ ոչ լիարժեք, բայց կարողանում եմ հաղորդակցվել իսպաներենով։
Շատ ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն նման հանդիպումներին ներկա գտնվելու և մասնակցելու»,-Մարի Կարապետյան, 10-րդ դասարան

 «Այս հանդիպումից ես ձեռք բերեցի նոր ծանոթություն, նոր գիտելիքներ, իսպաներեն խոսելու հնարավորություն և, ամենակարևորը, հետաքրքրություն Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նկատմամբ։ Հուսով եմ՝ սա վերջին հանդիպումը չէր Լուսինե Ղազարյանի և նրա նման այլ մասնագետների հետ, քանի որ վստահ եմ, որ մյուս հանդիպումներն ավելի հետաքրքիր են անցնելու և նոր տպավորություններ են թողնելու։  Շնորհակալ եմ կրթահամալիրին և ընկեր Ռուզաննային օտար լեզու սովորողներին այսպիսի հնարավորություններ  տալու համար»,- Անի Սմբաթյան, 11-րդ դասարան

Հատվածներ բաց դասից և իսպաներեն գրառումներ կարող եք տեսնել՝ այցելելով Ռուզաննա Սարգսյանի բլոգ։